Հայաստանից երկու նոր ուղիղ չվերթներ գործարկելու մասին համաձայնություն է ձեռք բերվել, որից մեկը արդեն մեկնարկել է:
Սոչի — Գյումրի — Սոչի
«Արմենիա» միջազգային օդանավակայանները» հայտնում են, որ հոկտեմբերի 29-ից մեկնարկում են Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Բեռլին — Երևան — Բեռլին
Ավելի վաղ Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հաղորդել էր Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթների գործարկման մասին, որը կմեկնարկի 2024 թվականի մայիսի վերջից:
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում:
Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթն, անշուշտ, կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը»,- նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։
Թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով՝ https://www.eurowings.com/de.html։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: