Եկամտային հարկի վերադարձի սահմանաչափը կնվազեցվի, աշխարհագրությունը կկրճատվի

Վերջին լուրերը
Եկամտային հարկի վերադարձի սահմանաչափը կնվազեցվի, աշխարհագրությունը կկրճատվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եկամտային հարկի վերադարձման համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:


Մասնավորապես, եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թվականից չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում ևս, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի։ Ավելի վաղ, որոշում էր կայացվել, որ համակարգը 2025 թվականից չի գործելու Երևան քաղաքում:

Մյուս փոփոխությամբ նախատեսվում է նվազեցնել եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափը, որը տրամադրվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարման համար: Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամ:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները:

«Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը:

2023 թվականն ամփոփվել է մոտ 52 մլրդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022-ին թիվը եղել է 36.5 մլրդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է մոտ 80 մլրդ դրամ:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները