Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15,3%-ով 2024թ. մարտին

Վերջին լուրերը
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15,3%-ով 2024թ. մարտին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի մարտ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 15,3%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։  

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 33,5%-ով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 30,4%-ով, շինարարության ծավալը՝ 13,1%-ով, ծառայությունների ծավալը՝ 4,7%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6,5%։

- Advertisement -
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15,3%-ով 2024թ. մարտին

Սպառողական գների ինդեքսը նվազել է՝ 1,2%-ով, իսկ արդյունաբերական գների ինդեքսն անփոփոխ է մնացել։

Արտաքին առևտրաշրջանառությունը ևս կտրուկ աճել է (2,1 անգամ նախորդ տարվա մարտի նկատմամբ)։ Մասնավորապես 2024-ի մարտին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3 անգամ, ներմուծումը՝ 56,2%-ով։ Մարտ ամսվա ընթացքում գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության դրական տարբերություն՝ 49,2 մլրդ ՀՀ դրամ (ի հաշիվ արտահանման)։     

2024 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է՝

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 14,3% աճ
  • Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 30,4% աճ
  • Գյուղատնտեսության արտադրանքի ծավալ՝ 3,7% աճ
  • Շինարարության ծավալ՝ 11,7% աճ
  • Ներքին առևտրի շրջանառությունը՝ 26,5% աճ
  • Ծառայությունների ծավալը՝ 5% աճ
  • Սպառողական գներ՝ 1,2% նվազում
  • Արդյունաբերական գներ՝ 0,3% նվազում
  • Էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 1,4% նվազում
  • Արտաքին առևտրաշրջանառություն՝ 2,1 անգամ աճ-
  • Արտահանում՝ 2,7 անգամ աճ
  • Ներմուծում՝ 75,8% աճ

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները