Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի փետրվարին աճել է 16,3%-ով

Վերջին լուրերը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի փետրվարին աճել է 16,3%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է 16,3%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 13,6%։

Ոլորտային ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը 2024 թվականի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 2,2 անգամ (հունվար-փետրվարը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 2 անգամ): Ընդ որում արտահանման ծավալն աճել են 2,9 անգամ (հունվար-փետրվարի համեմատությամբ՝ 2,6 անգամ), իսկ ներմուծման ծավալը՝ 79,9%-ով (հունվար-փետրվարի համեմատությամբ՝ 73,2%-ով)։ Ներմուծման և արտահանման տարբերությունը 2024-ի փետրվարին բացասական է եղել։

- Advertisement -
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի փետրվարին աճել է 16,3%-ով

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի փետրվար ամսին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 36,4 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 28,3 տոկոսով, շինարարությունը՝ 11,7 տոկոսով: Նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 6%-ով։

Նվազել են սպառողական գների ինդեքսը (1,7%-ով), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը (0,6%-ով), էլեկտրաէներգիայի արտադրությունը (3,1%-ով)։

2024-ի հունվար-փետվար ամիսների փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է՝

  • արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 28,9% աճ,
  • ներքին առևտրի շրջանառությունը՝ 24,1% աճ,
  • շինարարություն՝ 10,8% աճ,
  • ծառայությունների ծավալ՝ 5,2% աճ,
  • սպառողական գների ինդեքս՝ 1,3% նվազում,
  • արդյունաբերական արտադրանքի գների ինդեքս՝ 0,4% նվազում,
  • էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 4,9% նվազում։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները