Աճը շարունակվում է, բայց ավելի զուսպ. ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
Աճը շարունակվում է, բայց ավելի զուսպ. ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին եռամսյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բանկային համակարգը 2024-ի առաջին եռամսյակում գրանցել է 83,1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, տեղեկանում ենք հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքները գերազանցել է 18,8%-ով։

Աճը շարունակվում է, բայց ավելի զուսպ. ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին եռամսյակում

Շուկայի բացարձակ առաջատարը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացրել է իր զուտ շահույթը 1,5 անգամ՝ հասցնելով այն 25,4 մլրդ ՀՀ դրամի։ Ընկերության կողմից գրանցած  շահույթը ընդհանուր համակարգի շահույթի 30,5%-ն է կազմել։ Հաջորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 12,7 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12,3% աճով։

Աճը շարունակվում է, բայց ավելի զուսպ. ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին եռամսյակում
- Advertisement -
Աճը շարունակվում է, բայց ավելի զուսպ. ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին եռամսյակում

Զուտ շահույթի գծով առաջատար երկու ընկերությունների՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրանցած շահույթը կազմում է ընդհանուր բանկային համակարգի կողմից գրանցված շահույթի 45,8%-ը։

Ընդհանուր առմամբ ՀՀ 11 բանկերում գրանցվել է զուտ շահույթի աճ, իսկ 7-ում՝ զուտ շահույթի անկում։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները