Բացվել է Hack Armenia 2026 արհեստական բանականությանը (AI) նվիրված 24-ժամյա հաքաթոնի հայտերի ընդունումը։ Մասնակիցները կաշխատեն իրական խնդրի լուծման վրա՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ (LLM)։
Հաքաթոնը կազմակերպվում են AI9 Startup Campus-ն ու Armenia LLM Summer School-ը։ Այն կանցկացվի ամառային դպրոցի ավարտից անմիջապես հետո՝ համախմբելով ինչպես դպրոցի մասնակիցներին, այնպես էլ AI համայնքի ներկայացուցիչներին։
Այս տարվա հաքաթոնի թեման է «Evaluate. Reason. Generalize.» («Գնահատել, տրամաբանել, ընդհանրացնել»)։
Hack Armenia 2026-ը կանցկացվի օգոստոսի 8-9-ը AI9 Startup Campus-ում։ Մեկնարկը նախատեսված է օգոստոսի 8-ին՝ ժամը 10-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 13-ին։
Կազմակերպիչների տվյալներով՝ հաքաթոնին կմասնակցեն 60-80 մասնակից, որոնք կձևավորեն 15-20 թիմ՝ յուրաքանչյուրում 3-4 անդամով։ Մասնակիցներին կաջակցեն 8-15 փորձառու AI մենթորներ, իսկ աշխատանքների ներկայացումը կկայանա Demo Day-ի ընթացքում՝ ոլորտի փորձագետներից կազմված ժյուրիի առջև։ Լավագույն թիմերը կստանան մրցանակներ։
Թիմ չունեցող թեկնածուները նույնպես կարող են դիմել․ կազմակերպիչները խոստանում են նախքան հաքաթոնի մեկնարկը ձևավորել թիմեր նաև անհատ մասնակիցների համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև հուլիսի 31-ն է։



