ՀՀ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.6%-ով, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել 9.4%-ով:
2023թ. հոկտեմբերի նկատմամբ աճ են գրանցել շինարարության ոլորտը (8.3%), առևտրի շրջանառություննը (7.6%), aրդյունաբերական արտադրանքի ծավալը (26.8%), Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը (17.5%), ինչպես նաև արտահանումն (53.6%) ու ներմուծումը (4.2%): Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) գրանցել է անկում 3.8%-ով:
2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատկերն այսպիսին է.
- Շինարարության ոլորտ՝ 15.6% աճ,
- Առևտրի շրջանառություն՝ 24.3% աճ,
- Ծառայությունների ծավալ (առանց առևտրի)՝ 11.1% աճ,
- Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 2.1% աճ,
- Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշ՝ 4.3% նվազում,
- Արտահանում՝ 44.7% աճ,
- Ներմուծում՝ 41% աճ,
- Սպառողական գների ինդեքս՝ 2.2% աճ։
Կարդացե՛ք նաև՝
- Հայաստանը շրջանցել է Ադրբեջանին և Վրաստանին 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով
- Միջին աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում
- ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգվեց ևս 1 տարով
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: