Հայաստանը շրջանցել է Ադրբեջանին և Վրաստանին 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով

Վերջին լուրերը
Հայաստանը շրջանցել է Ադրբեջանին և Վրաստանին 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաձայն Արժույթի Միջազգային հիմնադրամի հաշվարկների՝ Հարավային Կովկասում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2023թ. առաջատարը Հայաստանն է:


ԱՄՀ կանխատեսումներով՝ 2023 թվականին Հայաստանում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8280 ԱՄՆ դոլար: Նույն ցուցանիշը Վրաստանում կկազմի 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար: Հարևան երկրներից Իրանում այդ ցուցանիշը 4230 դոլար է, Թուրքիայում՝ 13380, իսկ Ռուսաստանում 13380 դոլար:

Նշենք, որ 2022թ. Հայաստանի 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 6590 ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկն իր թարմացված կանխատեսումով հայտնել էր 2023թ. Հայաստանում 8,3% տնտեսական աճի մասին:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները