Միջին աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում

Վերջին լուրերը
Միջին աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում միջին աշխատավարձը ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում, պարզ է դառնում Numbeo վիճակագրական ռեսուրսի հրապարակած տվյալներից:

Համաձայն այդ վիճակագրության՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձը հարկումից հետո կազմել է 661,47 ԱՄՆ դոլար, և այս ցուցանիշով մեր երկիրը ցանկում ներառված 99 երկրների շարքում 57-րդն է: Նույն ժամանակահատվածում ՌԴ-ում միջին աշխատավարձը կազմել է 565,15 դոլար, Թուրքիայում՝ 538,47 դոլար, Վրաստանում՝ 483,14 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 379,67 դոլար: Ըստ զեկույցի, Հայաստանում միջին աշխատավարձը ավելի բարձր է, քան Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իրանում և մի շարք այլ երկրներում:

- Advertisement -
Միջին աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում

Ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ 6540,31 ԱՄՆ դոլար, հաջորդում են Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, ԱՄՆ-ն և Քաթարը: Տասնյակում են նաև Դանիան, Նիդերլանդները, ԱՄԷ-ն, Նորվեգիան և Ավստրալիան:

ՏեղԵրկիրԱշխատավարձ ($)
1Շվեյցարիա6540.31
2Լյուքսեմբուրգ5151.65
3Սինգապուր5129.33
4ԱՄՆ4687.07
5Քաթար4310.40
57Հայաստան661.47
65Ռուսաստան565.15
68Թուրքիա538.47
71Վրաստան483.14
82Ադրբեջան379.67
91Իրան265.37

Հարկ է նշել, որ Հայաստանի նման բարձր դիրքը պայմանավորված է նաև դրամ/դոլար փոխարժեքի ներկայիս մակարդակով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. սեպտեմբերին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 261480 ՀՀ դրամ:

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք տնտեսական նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները