«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով բանկի գործադիր տնօրինության կազմում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն կլքի զբաղեցրած պաշտոնը սույն թվականի մարտի 31-ին։ Բանկի տնօրենների խորհուրդը հայտնել է իր երախտագիտությունը պարոն Գրիգորյանին՝ բանկի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և արդյունավետ ղեկավարման համար։
Բանկի խորհրդի նախագահ Մարսելո Վենդեի խոսքով՝ Անդրանիկ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ֆինանսական կառույցն ամրապնդել է դիրքերը Հայաստանի բանկային համակարգում։ Հատուկ ուշադրություն է դարձվել տեխնոլոգիական վերափոխումներին և թվային ծառայությունների ընդլայնմանը, ինչը նպաստել է հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ու տնտեսության աջակցմանը։ Խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել հեռացող տնօրենին հետագա բոլոր նախաձեռնություններում։
Կառավարման շարունակականությունն ապահովելու նպատակով տնօրենների խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հրանտ Ակոպյանին։ Վերջինս ներկայումս զբաղեցնում է գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Նոր նշանակումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից՝ երաշխավորելով բանկի զարգացման ռազմավարության հետևողական իրականացումը։
Հրանտ Ակոպյանը շուրջ տասը տարի հանդիսանում է «Կոնվերս Բանկի» ղեկավար թիմի առանցքային անդամներից մեկը։ Տնօրենների խորհուրդը վստահություն է հայտնել, որ փորձառու մասնագետի նշանակումը թույլ կտա անցնցում կերպով շարունակել բանկի բնականոն գործունեությունն ու նախանշված ծրագրերի իրագործումը։












