Կոնվերս բանկը պարտատոմսեր է տեղաբաշխել՝ երկու արժույթով

Վերջին լուրերը
Կոնվերս բանկը պարտատոմսեր է տեղաբաշխել՝ երկու արժույթով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կոնվերս Բանկը հայտարարել է դրամային և դոլարային  պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մասին:

Ապրիլի 17-ից տեղաբաշխվել է 5 մլրդ դրամ ծավալով դրամային և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է դրամային պարտատոմսերի դեպքում 10,25%, դոլարայինի դեպքում՝ 4,75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը կլինի կիսամյակային:  Դրամային պարտատոմսերի մարման ժամետը 17.04.2026-ն է լինելու, իսկ դոլարայինինը՝ 17.04.2027-ը:

- Advertisement -
Կոնվերս բանկը պարտատոմսեր է տեղաբաշխել՝ երկու արժույթով

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարևորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առ այսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայումս շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում:»,- նշում է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Առաջնային տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերությունում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները