Ֆինանսական խարդախությունները վերջին շրջանում շատացել են, հատկապես կեղծ ներդրումների առաջարկների տեսքով: Բայց կան մի քանի կարևոր սկզբունքներ, որ կօգնեն Ձեզ հասկանալ՝ տվյալ ֆինանսական ընկերությունն իրական է, թե հերթական խաբեբան: «Ֆինանսական գրագիտություն» շարքի այս թողարկմանը կանդրադառնանք դրանցից ևս մեկին:
Ըստ օրենքի՝ Հայաստանում գործող բոլոր ֆինանսական հաստատությունները՝ բանկերը, վարկային, և այդ թվում ներդրումային կազմակերպությունները պետք է ունենան Կենտրոնական բանկի լիցենզիա:
Դա նշանակում է, որ ԿԲ-ն ուսումնասիրում է այդ ընկերությունները, հասկանում է՝ ովքեր են, ինչ են անում, ինչ ֆինանսներ ունեն, և այլն, որից հետո միայն նրանց թույլ է տալիս Հայաստանում գործունեություն ծավալել, իսկ հետո էլ՝ մշտապես հետևում նրանց գործունեությանը:
Երբ Ձեզ առաջարկում են ներդրում անելու նպատակով գումար փոխանցել որևէ ընկերության հաշվին, համոզվեք, որ այդ ընկերությունը վերահսկվում է ԿԲ-ի կողմից, այլապես կարող եք կորցնել այդ գումարը:
Հայաստանում ԿԲ-ի լիցենզիա ունի 31 ներդրումային ընկերություն, որոնցից մեկը մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia ընկերությունն է:
«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները
- Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր
- Ինչպե՞ս ունենալ տարեկան 1 NIKE անվճար
- Ի՞նչ նվիրել ընկերոջը՝ հայտնի ընկերության բաժնետոմս
- Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից
- ETF-ներ. Ինչպե՞ս մեկ քայլով կազմել եկամտաբեր և դիվերսիֆիկացված պորտֆել
- Ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր. Գրեհեմի մեթոդը
- Արջեր. Ինչպե՞ս վաստակել շուկայի անկման ժամանակ
- Ներդրողների 3 տեսակները
- Դիվերսիֆիկացիա. Ինչպե՞ս հավասարակշռել ներդրումային պորտֆելը
Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ: