Cognaize-ն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում

Վերջին լուրերը
Cognaize-ն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությանն ընդգրկել է 6-րդ ամենամյա Fintech 100 վարկանիշում՝ որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։

CB Insights-ի հետազոտական թիմն ընտրել է 100 հաղթողներին ավելի քան 19,000 մասնավոր ընկերություններից: Հաղթողներն ընտրվել են՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են բաժնետոմսերի ֆինանսավորումը, ներդրողների պրոֆիլները, գործարար հարաբերությունները, R&D գործունեությունը, մրցակցային լանդշաֆտը և տեխնոլոգիական նորարարության ու շուկայական ներուժի չափանիշները:  

- Advertisement -
Cognaize-ն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում

«Cognaize-ի համար պատիվ է CB Insights-ի կողմից ընտրվել որպես աշխարհի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկը, քանի որ դա լրացուցիչ հաստատում է այն հսկայական արժեքը, որ մենք տրամադրում ենք ֆինանսական կազմակերպություններին AI-ի վրա հիմնված մեր IDP լուծումներով: Մեր հիմնադիր Վահե Անդոնյանի և Cognaize-ի ողջ թիմի հետ միասին կշարունակենք վերացնել AI-ի նորարարության արգելքները, միաժամանակ մեր աշխատանքի առանցքում ապահովել մարդկանց և մեքենաների համագործակցությունը․ այն, ինչ մենք անվանում ենք հիբրիդային բանականություն, որպեսզի իրականացնենք խոստումը՝ AI-ը բոլոր ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար»,- նշել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը:

2018թ. Վահե Անտոնյանի կողմից հիմնված Cognaize ընկերությունը հիմնված է հիբրիդային բանականության վրա, այն ապահովում է փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար։ հիմնադրվել է 2018 թվականին Վահե Անդոնյանի կողմից:

Կարդացե՛ք նաև.

Cognaize-ը 18 մլն դոլար է ներգրավել՝ ֆինանսական հատվածի համար լավագույն LLM ստեղծելու համար

cognaize-ը 2 միլիոն դոլար է ներգրավել վենչուրային ընկերություններից

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները