25.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

Coca Cola-ն ֆիրմային սմարթֆոն կթողարկի

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Coca Cola-ն ֆիրմային սմարթֆոն կթողարկի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Coca-Cola ընկերությունը պատրաստվում է թողարկել ֆիրմային սմարթֆոն՝ ColaPhone անվանմամբ, հայտնում են մի քանի աղբյուրներ: Համացանցում հայտնվել է նույնիսկ դիվայսի նկարը, որը հրապարակել է հայտնի ինսայդեր Ice Universe-ը:


Ինչպես կարելի էր սպասել, սմարթֆոնը կարմիր է և իր վրա ունի Coca-Cola գրառումը: Նկարում նկատելի է նաև կրկնակի տեսախցիկը: Տեխնիկական պարամետրերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Քիչ հավանական է, որ Coca-Cola-ն ինքնուրույն զբաղվի սմարթֆոնի մշակմամբ ու արտադրությամբ: Ամենայն հավանականությամբ, նախագիծն իրականացվելու է բջջային սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի հետ համագործակցությամբ, թեև ինքը սմարթֆոնը ունենալու է բացառապես Coca Cola-ի բրենդավորում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img