Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Gyumri Technology Center — GTC
Տևողություն՝ 10 ժամ (5 օր)
Ձևաչափ՝ լսարանային
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Միջոցառման մասին.
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է «Chat GPT-ի կիրառությունը ծրագրավորման մեջ» կարճաժամկետ դասընթաց՝ Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն ծրագրավորման ոլորտում արհեստական բանականության գործիքների, հատկապես՝ Chat GPT-ի կիրառությունը, կսովորեն, թե ինչպես կոդավորման հետ կապված տեխնիկական բնույթի աշխատանքը կատարել արհեստական բանականությամբ աշխատող գործիքների օգնությամբ, կիրառել նոր ֆունկցիաներ և մեթոդներ՝ առավել պարզ, կիրառելի և առանց խոչընդոտների աշխատող կայքեր և հավելվածներ ստեղծելու համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: