Բնակարանների գները Երևանի վարչական շրջաններում ու ՀՀ քաղաքներում

Վերջին լուրերը
Բնակարանների գները Երևանի վարչական շրջաններում ու ՀՀ քաղաքներում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը 2023թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000-ով, տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Եթե 2023թ. օգոստոսին գործարքների թիվը 19221 էր, ապա սեպտեմբերին այդ թիվը կազմել է 17253, որը նույնիսկ 20-ով ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից:

- Advertisement -
Բնակարանների գները Երևանի վարչական շրջաններում ու ՀՀ քաղաքներում

Գործարքների մեծ մասը բաժին է ընկնում Երևանին՝ 4795 գործարք, այնուհետև՝ Կոտայքի մարզին՝ 3162 գործարք: Հաջորդում են Երևանին մոտ գտնվող մյուս մարզերը՝ Արմավիրը (1731 գործարք), Արարատը (1608), Արագածոտնը (1143):

Գործարքների մոտավորապես 1/3-ը անշարժ գույքի օտարման գործարքներ են՝ առուվաճառք, նվիրատվություն կամ փոխանակում: Ընդհանուր առմամբ, կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 1041 գործարք: Չնայած գործարքների քանակի նվազմանը՝ բնակարանների 1 քառ. մ մակերեսի գինը բարձրացել է:

Սեպտեմբերին Երևանի Կենտրոն վարչական շրջանում 1 քառ. մ-ի արժեքը կազմել է 860 000 դրամ՝ նախորդ ամսվա 840 300-ի դիմաց: Իսկ ահա նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գինը աճել է 110 000 դրամով՝ գրեթե 15%-ով: Գները աճել են նաև մյուս բոլոր վարչական շրջաններում՝ 1 քմ-ի դիմաց 3000-ից 10000 դրամով:

Վարչական շրջան1 քմ գինը (Սեպ 2023)
Կենտրոն860000
Արաբկիր603500
Դավթաշեն438500
Քանաքեռ-Զեյթուն409100
Էրեբունի382900
Աջափնյակ381000
Շենգավիթ373000
Նոր-Նորք370500
Ավան370100
Մալաթիա-Սեբաստիա369500
Նուբարաշեն218000

Բնակարանների գները մարզերում նույնպես աճել են, կամ առնվազն նույնն են մնացել: Հանրապետության քաղաքներից գներն ամենաբարձրն են Ծաղկաձորում (400000), Աբովյանում (264000) և Վաղարշապատում (240000):

Քաղաք1 քմ գինը (Սեպ 2023)
Ծաղկաձոր420000
Աբովյան264000
Վաղարշապատ240000
Եղվարդ200000
Մասիս195000
Արտաշատ193500
Դիլիջան187000
Գորիս186000
Աշտարակ185000
Նոր Հաճն185000
Այլ քաղաքներ
Գյումրի160000
Վանաձոր133000
Արմավիր133000
Հրազդան125500
Սևան132100

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները