Meta-ն գործարկում է AI, որը քնելուց առաջ երեխաների համար հեքիաթներ կհորինի և կպատմի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ն փորձարկում է StoryKit անունով նոր հավելված, որը արհեստական բանականության միջոցով ստեղծում և պատմում է երեխաների համար անհատական հեքիաթներ։ Հավելվածը ներկայումս փորձարկվում է մի քանի երկրներում, իսկ ընկերությունը գնահատում է, թե որքան մեծ հետաքրքրություն այն կարող է առաջացնել ծնողների շրջանում։

StoryKit-ի միջոցով ծնողները կարող են ստեղծել յուրահատուկ պատմություններ՝ առանց որևէ տեքստ ինքնուրույն գրելու։ Սկզբում անհրաժեշտ է ընտրել գլխավոր հերոսին՝ կարող է լինել երեխան, ընտանիքի անդամը կամ նույնիսկ նրա սիրելի խաղալիքը։ Այնուհետև օգտատերը սահմանում է պատմության աշխարհը, օրինակ՝ կախարդական անտառ, տիեզերք կամ ծովի խորքերը, ինչպես նաև ընտրում է այն արժեքը, որը ցանկանում է փոխանցել երեխային՝ բարություն, համարձակություն, կարեկցանք և այլն։

Meta-ի խոսքով՝ StoryKit-ը ստեղծված է այնպես, որ դաստիարակչական գաղափարները բնական կերպով ներառվեն պատմության մեջ՝ առանց դրանք դասախոսության վերածելու։ Հավելվածը նաև կարող է օգտագործել երաժշտություն և տարբեր ստեղծագործական տարրեր՝ հեքիաթներն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Ընկերությունը նշում է, որ StoryKit-ը չունի սոցիալական գործառույթներ, ներառում է արհեստական բանականության վրա հիմնված անվտանգության ֆիլտրեր և նախատեսված է միայն 18 տարին լրացած օգտատերերի համար։

Meta-ում կարծում են, որ նման գործիքը կարող է օգնել ծնողներին, հատկապես այն իրավիճակներում, երբ երեխան ցանկանում է լսել իր նախընտրած խաղալիքների կամ հերոսների մասնակցությամբ նոր ու յուրահատուկ պատմություն, իսկ ծնողը ժամանակ կամ գաղափարներ չունի այն հորինելու։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները