ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում

Վերջին լուրերը
ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր բանկերը, բացառությամբ «Արցախբանկի», հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում:


Բանկերից 2-ը՝ «Ամերիաբանկ»-ը և «Արդշինբանկը» նույնիսկ տեղ են գտել 10 խոշոր հարկատուների թվում, և գրեթե բոլոր բանկերը ամենաշատ հարկ վճարած 100 ընկերությունների թվում են, բացառությամբ «Մելլաթ բանկ»-ի (258-րդ տեղ) և «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի (318): Հարկ է նշել, որ 2022թ. ամփոփ տվյալներով բանկերից միայն 9-ն էին խոշոր հարկատուների 100-յակում, իսկ ամենաշատ հարկ վճարած «Ամերիաբանկ»-ը 1000 հարկատուների ցանկում միայն 24-րդն էր:

ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում
ՀՀ բանկերի զբաղեցրած տեղը 2023թ. երեք եռամսյակների 1000 խոշոր հարկատուների ցանկում
- Advertisement -
ՀՀ բանկերի վերելքը 1000 խոշոր հարկատուների ցանկում

Եթե անդրադառնանք վճարած հարկերի չափին, ապա այս տարի ընդամենը 3 եռամսյակում առաջատար 4 բանկերը միասին վերցրած վճարել են մոտավորապես նույնքան հարկ, ինչքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում բոլոր բանկերը միասին վերցված՝ շուրջ 60 մլրդ դրամ: Միայն 2023թ. «Ամերիաբանկն» (22.8 մլրդ դրամ) ու «Արդշինբանկը» (21.3 մլրդ դրամ) եռապատկել են իրենց վճարած հարկերի քանակը՝ նախորդ ամբողջ տարվա նկատմամբ: Նախորդ ամբողջ տարվա համեմատ վճարած հարկերի գրեթե հնգապատիկ աճ է ապահովել «Էվոկաբանկը»՝ բյուջե մուտքագրելով 7,2 մլրդ դրամ հարկ:

Վերջին տարվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի թռիչքաձև աճը շարունակվում է, և այն արտացոլված էր նաև ավելի վաղ հրապարակված շահութաբերության ցուցանիշներում:

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները