Ո՞ր ոլորտներում է ավելի բարձր աշխատավարձը Հայաստանի տնտեսությունում

Վերջին լուրերը
Ո՞ր ոլորտներում է ավելի բարձր աշխատավարձը Հայաստանի տնտեսությունում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. օգոստոսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նվազել է 1,6%-ով և կազմել 265471 դրամ, հաղորդում է ՀՀ Վիճակագրական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, այս ցուցանիշը 10,7%-ով ավելի է 2022թ. օգոստոսի ցուցանիշից: Պետական հատվածում 2023թ. հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 217937 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 290137 դրամ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, աշխատողների թվաքանակը 2023թ. օգոստոսին կազմել է 725711 մարդ, որոնք աշխատում են ընդհանուր առմամբ 3690 պետական և 63637 ոչ պետական կազմակերպություններում: Պետական հատվածում զբաղվածների թիվը 205131 է, ոչ պետական հատվածում՝ 520580:

Ինչքա՞ն հարկ եք Դուք վճարում. Աշխատավարձի հաշվիչ

Միջին աշխատավարձն ըստ տնտեսության ոլորտների

Ըստ տնտեսության ոլորտների՝ ամենաբարձր աշխատավարձը 2023թ. հուլիսին եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է՝ 1,011,270 դրամ, ու չնայած ոլորտի խնդիրներին, 2023թ. այստեղ աշխատավարձը նախորդ տարվա համեմատ շուրջ 7%-ով աճել է: Ֆինանսական և ապահովագրական ոլորտների միջին աշխատավարձը 829,775 դրամ է:

Ըստ ոլորտների՝ միջին աշխատավարձը 2023թ. հուլիսին այսպիսին է եղել.

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաներ — 1,011,270 ՀՀ դրամ
  2. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն — 829,775
  3. Հանքարդյունաբերություն — 462,811
  4. Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն — 417,054
  5. Մշակույթ, զվարճություններ և հանգիստ — 295,757
  6. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում — 286,426
  7. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն — 267,978
  8. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն — 264,309
  9. Շինարարություն — 250,506
  10. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում — 234,157
  11. Մշակող արդյունաբերություն — 208,092
  12. Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում — 185,025
  13. Ջրամատարակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում — 182,527
  14. Վարչարարական և օժանդակ գործունեություն — 181,002
  15. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն — 176,088
  16. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն — 165,528
  17. Կրթություն — 147,981
  18. Սպասարկման այլ ծառայություններ — 146,862
  19. Կացության և հանրային սննդի կազմակերպում — 133,989

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները