Մարտի 2-ին Business School of Marketing & Innovations-ը «Globalmind upgrade 360°» կոնֆերանսի շրջանակում մեկ վայրում կհավաքի բիզնեսով և մարքեթինգով հետաքրքրված անհատներին՝ նշելու իր 4-ամյակը։
Կոնֆերանսը խոստանում է մեկ օրում մասնակիցներին փոխանցել գիտելիքների հսկայական պաշար, որը կփոխակերպի նրանց մարքեթինգային ընկալումները, կձևավորի ստրատեգիկ մտածելակերպ և կտեղափոխի մասնագիտական նոր հարթություն։
«Globalmind upgrade 360°»-ը տեղի է ունենալու FoodPark by Downtown-ում, մեկնարկը՝ 10։30-ին։
Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար անհրաժեշտ է գրել BSMI-ի էջին կամ զանգահարել 044144904 հեռախոսահամարին։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։