Միջազգային շուկայում ճանաչում ունեցող երկու հեջ ֆոնդեր՝ Teza Capital Management-ը և WorldQuant-ը գրասենյակներ են բացել Երևանում, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ Հայաստանում սկսել էր գործունեություն ծավալել նաև XTX Markets ներդրումային գործակալությունը:
Քվանտային ֆոնդերը (Quant Fund) հեջ-ֆոնդեր են, որոնք օգտագործում են վիճակագրական անալիզը, մաթեմատիկական մոդելավորումը և ավտոմատացված ալգորիթմները՝ ներդրումային որոշումներ կայացնելու և թրեյդինգ իրականացնելու համար:
Այս ընկերությունների՝ Երևանում գրասենյակ բացելը Bloomberg-ը կապում է ռուս-ուկրաինական հակամարտության հետ, որից հետո այս ընկերությունները ռելոկացվել են Հայաստան՝ տարածաշրջանի երկրների տաղանդներին հասանելիություն պահպանելու համար: Բացի այդ, բոլոր այս ընկերությունների հիմնադիր կամ ղեկավար կազմերում ծագումով ռուսաստանցի ներկայացուցիչներ կան:
«Հայաստանում դեռ ակտիվների կառավարման փորձ գտնել դժվար է, բայց փոխարենը այստեղ կարող ես ստանալ բարձր մակարդակի մտավոր կարողություններ»,-ասել է Teza Capital Management-ի ղեկավար Միխայիլ Մալիշևը՝ Bloomberg-ին տված մեկնաբանությունում:
Այս երեք ընկերությունների երևանյան գրասենյակների աշխատակիցների մի մասը այստեղ տեղափոխվել են Ռուսաստանի գրասենյակներից: Բայց ընկերությունները այժմ աշխատակիցներ են ներգրավում նաև Հայաստանում:
Կարդացե՛ք նաև՝
- Ռելոկացիա-ի Quiz. Ո՞ր ընկերությունները եկան Հայաստան 2022-ին
- Ստեղծի՛ր պրոդուկտ, որը կցանկանան ունենալ մարդիկ. Ամեն ինչ Y Combinator-ի մասին
Բաժանորդագրվե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս՝ ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար: