Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջատարն է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով

Վերջին լուրերը
Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջատարն է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Innotechnics վերլուծական ընկերությունը հրապարակել է Եվրասիական տարածաշրջանում վենչուրային կապիտալի շուկայի մասին՝ Venture Eurasia / 1H 2023 զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում բացարձակ առաջատար է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով։

Հայաստանը և Ղազախստանը ապահովում են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանների վենչուրային ներդրումների 70%-ը և ստարտափ էկոհամակարգերի զարգացվածությամբ բացարձակ առաջատարներ են։ Առաջատարների եռյակը փակում է Ուզբեկստանը՝ 16%-ով։

Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջատարն է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով
- Advertisement -
Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջատարն է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով

Այս երեք երկրներում ակտիվորեն գործում են 25 վենչուրային ներդրումային հիմնարդրամների (BigStory VC, BANA Angels, Big Sky Capital, Triple S VC) և 70 ներդրող հրեշտակներ։ Տարածաշրջանի մյուս երկրները զգալիորեն հետ են մնում եռյակից։

2023թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանը ներգրավել է 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներդրումային գործարքների թիվը 33-ն է։

Նույն ժամանակահատվածում իրականացված խոշորագույն 5 ներդրումային գործարքներից 4-ը բաժին է ընկնում Հայաստանին (Gecko Robotics` 73 մլն դոլար, Fastex` 23.2 մլն դոլար, Britive` 20.5 մլն դոլար, Prelaunch.com` 1.5 մլն դոլար):

Զեկույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները