Տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

Վերջին լուրերը
Տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։

Մասնավորապես, AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 11 տարի), տեղաբաշխված ծավալը՝  ավելի քան 17․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 28.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը 9.8579% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:

- Advertisement -
Տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 5 տարի), տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ է եղել, իսկ պահանջարկը՝ ավելի քան 27.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը 9.9294% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․25% է:

AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 3 տարի), տեղաբաշխված ծավալը եղել է 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 17.9 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը 9.8973% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 20 տարի), տեղաբաշխված ծավալը եղել է ավելի քան 8․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը 9.9296% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12․50% է:

AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 31 տարի), տեղաբաշխված ծավալը եղել է 300 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 12․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը 9.96% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.75% է:

Պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները