Մասնագիտական կրթության հնարավորություններ արցախահայերի համար

Վերջին լուրերը
Մասնագիտական կրթության հնարավորություններ արցախահայերի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար մասնագիտական կրթության ու վերապատրաստման բազմաթիվ նախաձեռնություններ են սկսվել, որոնք առանձնացրել ենք մեկ տեղում։ Ցանկը թարմացվում է։

Միաժամանակ, շարունակում ենք թարմացնել հատուկ արցախահայերի համար առանձնացված աշխատանքի հնարավորությունները։

Train2B ուսումնական կենտրոն

- Advertisement -
Մասնագիտական կրթության հնարավորություններ արցախահայերի համար

Train2B-ն նոյեմբերի 1-ից մեկնարկում է SMM Start դասընթաց սկսնակների համար, որին մասնակցությունն արցախցիների համար անվճար է։

Դասընթացի ընթացքում կստանաք բազային գիտելիքներ թվային մարքեթինգի վերաբերյալ, ինչպես նաև կիրականացնեք մարքեթինգային ռազմավարություն։

Դասընթացը կազմված է 60/40 սկզբունքով, այն է․

  • 60% գործնական պարապմունքներ
  • 40% տեսական պարապմունքներ

Մինչ դասընթացի բուն մեկնարկը կկազմակերպվի անվճար բաց դաս (բոլորի համար), որին մասնակցելով ավելի մանրամասն կծանոթանաք դասընթացի պայմաններին ու ծրագրին։

 Գրանցումների և մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարել՝ 011-700-987 հեռախոսահամարին։

Ameriabank

Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը, որի ընթացքում ամերիացիները կկիսվեն իրենց գիտելիքով և փորձառությամբ։

Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցները հնարավորություն կունենաք շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։

Ծրագիրը նախատեսված է 𝟏𝟖-𝟑𝟓 տարեկան արցախցի հայրենակիցների համար։

Մանրամասները` https://ameria.me/gena

Armenian Code Academy

ACA-ը տրամադրում է 50 կրթաթոշակ ընդունելության փուլերն անցած դիմորդների համար 5 ամենապահանջված ուղղություններում.

  • Introduction to JavaScript
  • Introduction to Python
  • Introduction to Data Science and Machine Learning-
  • UX/UI Design
  • Graphic Design

Հեռ.՝ +37441481630

Թումո ակադեմիա

Թումո ակադեմիան արցախցիների համար հնարավորություն է ստեղծել անվճար սովորելու, կրթաթոշակ ստանալու և 6 ամսում Թումո կրտսեր դասընթացավար դառնալու համար:

Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից:

Բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ 1-3 ամսվա ընթացքում` ամսական 75 000 դրամ և 4-6 ամսվա ընթացքում՝ 120 000 դրամ։

Դիմել հնարավոր է մինչև հոկտեմբերի 15-ը այս հղումով։

Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

IDBank

IDBank-ը նախաձեռնել է «IDream» ծրագիրը, որի շրջանակում արցախցիներին հնարավորություն կտրվի ստանալու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ բանկային ոլորտում՝ հետագայում բանկի թիմին միանալու հեռանկարով։

Ծրագրի ընթացքում 2-3 ամիս տեսական և գործնական դասընթացներ կանցկացնի Բանկի ղեկավար կազմն իր լավագույն մասնագետներով։

Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն։

Ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել hr@idbank.am էլեկտրոնային հասցեով։

Մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

Logic Center ուսումնական կենտրոն

Logic Center ուսումնական կենտրոնն արցախցի երիտասարդներին առաջարկում է վեբ ծրագրավորման անվճար դասընթաց։

Խմբին միանալու և գրանցվելու համար կարող եք Logic Center-ի ֆեյսբուքյան էջին գրել անձնական նամակ։

ԱԿՆԱ տեխնոլոգիական ընկերություն

ԱԿՆԱ ընկերությունը արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար կազմակերպում է C#, .Net թեմաներով անվճար դասընթաց:

Մանրամասների և մասնակցության համար կարող եք գրել yelena@akna.tech էլեկտրոնային հասցեին կամ Ելենա Ասիլբեկյանի լինկդինյան էջին։

42 Yerevan

42 Երևան ծրագրավորման անվճար դպրոցը հատուկ տեղեր է առանձնացնում 18 տարեկանից բարձր տարիքի արցախահայերի համար՝ պարզեցնելով ընդունելության կարգը:

Արցախցի դիմորդները հնարավորություն են ստանում շրջանցել ընդունելության առաջին 2 փուլերը` անմիջապես միանալով նոյեմբերի 13-ին մեկնարկող Ավազան փուլին: Դիմելու համար ծրագրավորման ոլորտում որևէ փորձ կամ գիտելիքներ անհրաժեշտ չեն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 12-ը գրանցվել https://42yerevan.am/ կայքում և ուղարկել նամակ info@42yerevan.am հասցեին՝ նշելով, որ Արցախից եք և ներառել այն էլ. հասցեն որով գրանցվել եք կայքում:

Մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

Actual HR Agency

Actual HR Agency-ում Արցախի տեղահանված հայրենակիցների համար կանցկացվի Մարդկային ռեսուրսների կառավարման անվճար դասընթաց։

Դասընթացի ավարտից հետո կաջակցեն նաև աշխատանքի տեղավորման հարցում։

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Մանրամասների համար զանգահարել՝ 044 303 028։

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում օգնել արցախահայերին, մասնավորապես՝

  • ապահովել հաշվապահների և աուդիտորների որակավորման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
  • պահովել մասնագիտական զարգացման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
  • տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար,
  • տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ,
  • աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում:

Կոնտակտային տվյալներ՝ հեռ. (010), (077) 249178, info@caaa.am, www.caaa.am

Աշխատանքի հնարավորություններ արցախցիների համար

GML Academy

GML Academy-ն մեկնարկում է «Բիզնեսի Մարկետինգ» եռամսյա անվճար դասընթաց Արցախից եկած հայրենակիցների համար:

Դասընթացի ընթացքում կսովորեցնեն կոնտենտի ստեղծումից մինչև գովազդի կառավարում։

Դասընթացը կմեկնարկի հոկտեմբերի 17-ից և նախատեսված է 18-ից բարձր տարիքի անձանց համար։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Tidepool Labs Europe

TPL-ը հայտարարել է “Առցանց ուսուցում սկսնակ արցախահայ ծրագրավորողների համար” անվճար ծրագրի մասին:
Դիմելու և մանրամասների համար կարող եք գրել անձնական նամակով Anna Grigoryan -ին:

Apollon Lab

Հոկտեմբերի 1-ից ընդունվում են հայտեր անգլերենի, պրոյեկտ մենեջմենթի և վեբ ծրագրավորման անվճար դասընթացների համար, որի ավարտից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած անձինք կանցնեն աշխատանքի Apollon Lab ընկերությունում։

Դասընթացներին կարող եք մասնակցել բացառապես Վանաձորից, քանի որ դասերը լինելու են offline։ Խումբը բաղկացած է լինելու 10 հոգուց։ Դասընթացների տևողությունը շաբաթական 2 օր է։

Դիմորդները կարող են լրացնել այս ձևաթուղթը, կամ զանգահարել 095079595 հեռախոսահամարով։

Whiz Code Academy

Whiz Code ակադեմիան հրավիրում է արցախցի մաթեմատիկայի, ֆիզիկայի ուսուցիչների, ինժեներական, համակարգչային գիտության, գրաֆիկ դիզայնի ֆակուլտետների ուսանողների՝ ակադեմիայում մասնագիտական վերապատրաստում անցնելու հետևյալ առարկաների ուղղությամբ․

  • Ռոբոտաշինություն
  • Ծրագրավորում
  • Գրաֆիկ դիզայն

Բացի այդ Whiz Code ակադեմիան նաև հրավիրում է արցախցի դպրոցականներին Whiz Code ակադեմիայում անվճար ռոբոտաշինություն, նկարչություն սովորելու, ընթերցանությամբ զբաղվելու և հետաքրքիր ժամանց անցկացնելու։

Հեռ. +374 41656537

DaniSoft Academy

DaniSoftAcademy-ն պատրաստակամություն է հայտնել ընդունել Արցախից տեղահանված հայրենակիցներին, ովքեր մուտք են գործել ՀՀ սեպտեմբերի 19-ին կամ դրանից հետո:

Ընկերությունն առաջարկում է անվճար միանալ Web 0 դասընթացի offline խմբին և սովորել ծրագրավորում 0-ից, ինչպես նաև հնարավոր է անվճար միանալ SMM խմբին։

Հավելյալ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք զանգահարել 098 657545 հեռախոսահամարով։

Բացի այդ.

How2B մեդիա հարթակի «Հնարավորություններ» բաժնում կարող եք գտնել ՏՏ և բիզնես ոլորտի անվճար դասընթացներ։

Պինդ կաց հարթակը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար`պետական և մասնավոր ծրագրերի ու նախաձեռնությունների, հնարավորությունների վերաբերյալ:

Նպատակը՝ բազմակողմանի տեղեկատվական հոսքերը մի տեղում համակարգված ներկայացնելն է, կարիքները վերհանելն ու ուղղորդելը:

Հարթակը գործում է Facebook-ում և Telegram-ում։

Magnus HR-ը, ՀՀ ՄՌԿ համայնքի հետ համատեղ հոկտեմբերի 2-ից սկսում է «Կարիերայի Խորհդատվություն՝ արցախահայության համար» շարունակական ծրագիրը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել աշխատանքի հնարավորություններ գտնելու, կարիերայի զարգացման և ներկայիս աշխատաշուկայում զարգանալու ճանապարհին։

Մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

Кarapp հայկական կրթական հավելված-ն Արցախից տեղահանված հայրենակիցներին նվիրում է հավելվածի 1 տարվա անվճար բաժանորդագրության պրոմոկոդ, որը հնարավոր է ստանալ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Հավելվածի շնորհիվ կարող եք ձեռք բերել.

  • բիզնես կրթություն,
  • մոտիվացիա,
  • օգտակար գործիքների և հմտությունների հետ ծանոթանալու հնարավորություն,
  • 15-25 րոպեանոց սեղմագրերի միջոցով գրքերից քամած ամենակարևոր մտքերը լսելու հնարավորություն
  • Իմաստուն հեքիաթներ երեխաների համար և այլն

Պրոմոկոդը ստանալու համար կարող եք զանգահարել 055 988917 հեռախոսահամարով կամ գրել Karapp-ի ֆեյսբուքյան էջին։

UNDP in Armenia-ն Լեռնային Ղարաբաղից փախստականներին վերակրթելու ու աշխատանքի տեղավորելու պատրաստ բոլոր կազմակերպություններին հրավիրում է դիմել ծրագրին։

Կազմակերպությունները վերակրթում և կազմակերպում են արցախահայերի աշխատանքի տեղավորումը, իսկ UNDP in Armenia-ն հոգում է ծախսերը։

Ծրագրի մանրամասներն ու դիմելու կարգը կգտնեք այստեղ։

Career Consultations | Artsakh տելեգրամյան ալիքում առանձնացվել է բաժին անվճար կրթության հնարավորությունների համար։

Այստեղ և այստեղ նույնպես հավաքագրվել են անհատների, մեծ և փոքր կազմակերպությունների կողմից առաջարկվող աշխատանքի հնարավորություններ։

Իսկ այստեղ կարող եք գրանցվել նախագծերի կառավարման անվճար դասընթացի, որը նույնպես նախատեսված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Արցախահայերի համար առկա աշխատանքի հնարավորություններին ծանոթացեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները