Հայաստանում Netflix-ի ֆիլմեր կնկարահանվեն. ստորագրվել է հուշագիր

Վերջին լուրերը
Հայաստանում Netflix-ի ֆիլմեր կնկարահանվեն. ստորագրվել է հուշագիր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում նախատեսվում է նկարահանել հեղինակավոր Netflix հարթակի համար նախատեսված՝ Թիլ Շվայգերի «Underdog», «Dead by Dawn», «Collapse»/8մաս ֆիլմերը: Դա հնարավոր է դարձել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխությունների միջոցով, համաձայն որոնց՝ ֆիլմարտադրողները ներդրումների մասնակի վերադարձ կստանան ֆիլմերը Հայաստանում նկարահանելու և որոշակի պայմանների հետևելու դեպքում:


Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Կողմերը համատեղ աշխատանք կտանեն ֆիլմարտադրության ոլորտում Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները և միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը։

- Advertisement -
Հայաստանում Netflix-ի ֆիլմեր կնկարահանվեն. ստորագրվել է հուշագիր

Ներդրումների մասնակի վերադարձը նախատեսված է ֆիլմերում Հայաստանի պատմամշակութային վայրերը, պետական սիմվոլները կամ երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները ներառելու, և նմանատիպ այլ դեպքերում, որը կնպաստի Հայաստանի ճանաչման աճին: Բացի այդ, ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն Հայաստանի ստեղծագործական բուհերի ուսանողներ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս լինել ֆիլմարտադրական հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ:

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները