Apple-ի կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրլն դոլարը

Վերջին լուրերը
Apple-ի կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրլն դոլարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի ամենաթանկ հասարակական ընկերության՝ Apple-ի արժեքի աճը շարունակում է զարմացնել համաշխարհային ֆինանսական հանրությանը։

Չորեքշաբթի օրն ընկերության բաժնետոմսերի ռեկորդային բարձր մակարդակով բորսայի փակվելուց հետո Apple-ի շուկայական կապիտալիզացիան մոտեցել է Ֆրանսիայի ողջ ֆոնդային շուկայի ընդհանուր արժեքին, որը ամենամեծերից մեկն է Եվրոպական միությունում (ԵՄ), գրում է 3dnews-ը։

- Advertisement -
Apple-ի կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրլն դոլարը

Փարիզի ընկերությունների միասնական շուկայական արժեքը, ըստ Bloomberg-ի ինդեքսի, չորեքշաբթի առևտրի փակման ժամանակ հասել է 3,2 տրիլիոն դոլարի, մինչդեռ Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 3,1 տրիլիոն դոլար: Սա Apple-ը դարձնում է խոշորագույն ընկերություն՝ զիջելով միայն աշխարհի վեց խոշորագույն ֆոնդային շուկաներին:

Apple-ը 2023 թվականին ավելացրել է իր արժեքը ավելի քան 50%-ով՝ իր շուկայական կապիտալիզացիային ավելացնելով մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս աճը բեկումնային է հատկապես անթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ, երբ ընկերության բաժնետոմսերը ճնշման տակ էին` Չինաստանում Apple-ի եկամուտների աճի և վաճառքի հետ կապված մտահոգությունների պատճառով:

Ուոլ Սթրիթի վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple-ի եկամուտների աճը կարագանա 2024 թվականին՝ պայմանավորված սմարթֆոնների, դյուրակիր համակարգիչների և համակարգիչների պահանջարկի աճով: Այս կանխատեսումները, որոնք կազմվել են Bloomberg-ի կողմից, հիմնված են միջին վերլուծաբանների գնահատականների վրա և արտացոլում են շուկայի լավատեսությունը ընկերության ապագա գործունեության վերաբերյալ՝ փոփոխվող տեխնոլոգիական միտումների պայմաններում:

Հոդվածը գրելու պահին Apple-ի կապիտալիզացիան 3.07 տրլն դոլար է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները