Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC)

Վերջին լուրերը
Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC)
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC), որը բացառիկ հնարավորություններ է առաջարկում մեր մոլորակի երիտասարդ ծրագրավորողներին՝ ցուցադրելու իրենց հմտությունները և զարգանալու միջազգային մակարդակում։

Հուլիսի 17-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը: 

Բիլ Փաուչերը ներկայացրել է մրցույթի առաքելությունը՝ նշելով, որ սա յուրատեսակ օլիմպիական խաղեր են ուսանողների և ասպիրանտների համար: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի համալսարանների և ICPC-ին առընթեր հաստատությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը:

ԲՏԱ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ICPC-ի մրցույթը Հայաստանում անցկացնելու։ Այս նախաձեռնությունը մեծ պատիվ է Հայաստանի համար և հրաշալի հնարավորություն երիտասարդ հայ ծրագրավորողների համար՝ մասնակցելու միջազգային մրցույթին հենց իրենց երկրում։

ICPC-ն ալգորիթմական ծրագրավորման մրցույթ է։ Թիմերը մրցում են խնդիրների լուծման արագության, ստեղծագործական ունակությունների և նորարարության ուղղություններով: Թիմերը մրցում են տարածաշրջանային մակարդակով՝ աշխարհի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հաղթողները պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Ծրագրի հնարավորություններն են՝

  • Միջազգային ճանաչում. Հայաստանը կդառնա միջազգային տեխնոլոգիական կենտրոն։
  • Համագործակցություն. համատեղ հետազոտական ծրագրերի հնարավորություն։
  • Նորարարություն. նոր հետազոտական լաբորատորիաների ստեղծում։
  • Կրթական առաջընթաց. Տեխնոլոգիական կրթության զարգացման խթանում։
  • Երիտասարդների զարգացում. Երիտասարդ ծրագրավորողների մասնակցություն միջազգային մակարդակի մրցույթին։

Այս բոլոր ջանքերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծում նոր հնարավորություններ երիտասարդների համար և խթանում միջազգային համագործակցությունը գիտության և կրթության ոլորտներում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները