Անիմացիոն ֆիլմերի պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

Վերջին լուրերը
Անիմացիոն ֆիլմերի պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը կազմակերպում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաները։

- Advertisement -
Անիմացիոն ֆիլմերի պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտադրելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված «Ոսկե ֆոնդը»։

Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Նպատակն այն է, որ մասնակիցները կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։

Միջոցառման ընթացակարգը կգտնեք այստեղ:

Միցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները