Սեմ Ալթմանը կվերադառնա OpenAi-ի գլխավոր տնօրենի պաշտոնին

Վերջին լուրերը
Սեմ Ալթմանը կվերադառնա OpenAi-ի գլխավոր տնօրենի պաշտոնին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը X-ում գրել է, որ «սկզբունքային համաձայնություն» է ձեռք բերել «նոր» տնօրենների խորհրդի հետ՝ Ալթմանին գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնելու համար:

«Մենք շարունակում ենք մանրամասների քննարկումը։ Շնորհակալություն համբերության համար»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն գրել էինք, OpenAI-ի նախկին ղեկավար Սեմ Ալթմանը հեռացվել էր աշխատանքից նոյեմբերի 18-ին՝ տնօրենների խորհրդի որոշմամբ։

Վերջինս շեշտել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված են եղել օգնելու «պահպանել թիմը և նրա առաքելությունը»:

«Ես չեմ համբերում վերադառնալ OpenAI և շարունակել աշխատել Microsoft-ի հետ գործընկերության ամրապնդման վրա՝ այժմ նոր տնօրենների խորհրդի և [Microsoft-ի գործադիր տնօրեն] Սաթյա Նադելլայի աջակցությամբ», — խոստովանել է Ալթմանը։

Ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Գրեգ Բրոքմանը նույնպես կվերադառնա։

Նոր, բայց առայժմ ժամանակավոր խորհրդի անդամների թվում OpenAI-ը մատնանշել է ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսին, Quora-ի համահիմնադիր Ադամ Դ’Անջելոյին (նա եղել է խորհրդի անդամ Սեմի պաշտոնանկության ժամանակ) և Salesforce-ի նախկին գործադիր տնօրեն Բրետ Թեյլորը, ով նշանակվել է խորհրդի նախագահ։

«Սերիալի մյուս սերիաները» գտե՛ք ստորև.

OpenAI-ն աշխատանքից ազատել է Սեմ Ալթմանին

OpenAi-ում քննարկում են Սեմ Ալթմանին գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնելու հնարավորությունը

Սեմ Ալթմանը կմիանա Microsoft-ին

Հաջորդող զարգացումները բաց չթողնելու համար հետևե՛ք  How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները