Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հայտարարել է DeepSat նախագծի համար ստեղծված հատուկ ներդրումային գործիքի (SPV) հաջող ավարտի մասին։
Ըստ հայտարարության՝ ներդրումային գործընթացը իրականացվել է ընդամենը 30 օրում՝ գաղափարի ներկայացումից մինչև ֆինանսական միջոցների փոխանցումը ստարտափին։
DeepSat ստարտափը մշակում է Երկրի իրական ժամանակի տվյալների վերլուծության համակարգ՝ օգտագործելով շատ ցածր ուղեծրով (VLEO) արբանյակներ և ուղեծրում աշխատող արհեստական բանականություն։ Լուծումը նպատակ ունի արագացնել և բարելավել որոշումների կայացումը պաշտպանական, ենթակառուցվածքային և կլիմայական ոլորտներում։
Ներդրողները նշում են, որ այս գործարքը կարևոր փուլ է AICA-ի համար՝ բացելով նոր հնարավորություններ ավելի կառուցվածքային և արագ ներդրումային գործընթացների համար։
Նախագծի շրջանակում AICA-ի պորտֆելին միացել են նաև DeepSat-ի հիմնադիրներ Ներսես Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը։












