Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր

Վերջին լուրերը
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ`Angel Investor Club of Armenia
Երբ՝ հոկտեմբերի 7
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 24

Միջոցառման մասին.

- Advertisement -
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր

Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբի (AICA) 18-րդ փիչինգ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։

AICA-ն հետաքրքրված է տարբեր ոլորտների բարձր աճ ունեցող վաղ փուլի ընկերություններով: Ոլորտային տեսանկյունից որևէ սահմանափակում չկա:

Նախագծերին ներկայացվող պահանջները հետևյալն են.
🔹Դիտարկվող նվազագույն ընդհանուր ներդրումների չափը պետք է լինի 25,000 ԱՄՆ դոլար
🔹 բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր։

Ձեռնարկատերերն ու ստարտափների հեղինակները, ովքեր ցանկանում են ներկայացնել 18-րդ փիթինգ սեսիայի ընթացքում, կարող են ուղարկել իրենց գործադիր ամփոփագրերը (pitch decks) և բիզնես պլանները անմիջապես հետևյալ էլ. հասցեին՝ ventures@aica.social:

Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձևակերպել իրենց առաքելությունը, արտադրանքը, շուկան և ապագան: Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը և այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն:

Փիչինգ նիստին կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները