Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Վերջին լուրերը
Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ներկայացուցիչները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադայում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը:

Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:

«Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը և «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։ Հայաստանյան ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթ և 2 բրոնզ մեդալների։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները