Գոմեշի կոտոշից, ոսկուց, պլատինից պատրաստված գերթանկարժեք ակնոցներ՝ Mercedes-Benz-ից

Վերջին լուրերը
Գոմեշի կոտոշից, ոսկուց, պլատինից պատրաստված գերթանկարժեք ակնոցներ՝ Mercedes-Benz-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Mercedes-Benz, Mercedes-AMG եւ Mercedes-Maybach ավտոմեքենաների դիզայնի հարցերում մեծ ներդրում ունեցած Mercedes-Benz Group-ի գլխավոր դիզայներ Գորդոն Վագեներն այս անգամ աշխատել է նորաձեւ աքսեսուարներ արտադրողի հետ։ Աշխատելով նկարիչների իր թիմի հետ, մասնագետը ստեղծել է The Creator արեւապաշտպան ակնոցը, որը նորաձեւ դիզայնից բացի, աչքի է ընկնում նաև թանկ նյութերի օգտագործմամբ, ինչպես վայել է Maybach Icons of Luxury բրենդի ապրանքներին:

Ակնոցն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Դրանցից յուրաքանչյուրի հավաքումը տեղի է ունենում 200 քայլով, որոնց ընթացքում առանձին տարրերից ստացվում է պատրաստի աքսեսուարը։

Ակնոցը պատրաստվում է տիտանից, որը, The Creator տարբերակից կախված, կամ 22 կարատանոց ոսկի է, կամ վարդագույն ոսկի, կամ էլ՝ պլատին։ Ակնոցի համար օգտագործվում է ասիական ջրագոմեշի կոտոշ։ Նյութը մատակարարում է IVKO ընկերությունը, որը 1978-ից զբաղվում է կենդանիների եղջյուրների հետ աշխատանքով։

The Creator-ը շուկա է դուրս գալու տասը տարբերակով, որոնք տարբերվելու են շրջանակի դիզայնով, պատրաստման նյութով եւ լինզաների գույնով։ Դրանից կախված՝ կփոփոխվի նաեւ գինը, որը կլինի 2880-ից մինչև 3590 ԱՄՆ դոլար։ Ակնոցը հասանելի կլինի Maybach Icons of Luxury-ի ՝աշխարհի տարբեր մասերում գտնվող 10 բուտիկում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները