FinCast #30. Ինչպե՞ս բիզնեսը վստահել ուրիշին, ի՞նչ է կորպորատիվ կառավարումը. Ելենա Խաչվանքյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինչպե՞ս անել, որ հայկական ընկերությունները կախված չլինեն միայն մեկ մարդու՝ հիմնադրի անհատական որոշումներից, այլ վերածվեն պրոֆեսիոնալ համակարգերի և ապրեն տասնամյակներ։ FinCast-ի 30-րդ էպիզոդում այս և կորպորատիվ կառավարման առանցքային հարցերի շուրջ զրուցել ենք Տնօրենների հայկական ինստիտուտի նախագահ Ելենա Խաչվանքյանի հետ։

Քննարկման կենտրոնում ընտանեկան կամ անհատական կառավարումից դեպի ինստիտուցիոնալ մոդելի անցման մարտահրավերներն են, ինչպես նաև այն, թե ինչու են հայ գործարարները հաճախ դժվարությամբ վստահում իրենց բիզնեսը արտաքին կառավարիչներին։

Էպիզոդի հիմնական թեմաներն են՝

  • Ինչո՞ւ է բիզնեսին պետք անկախ տնօրենների խորհուրդ, ինչպես ճիշտ ձևավորել դրա կազմն ու տարանջատել գործառույթները գործադիրից։
  • Ինչպե՞ս հաղթահարել «անվստահության» բարդույթն ու հիմնադիրների անձնական կախվածությունից անցնել պրոֆեսիոնալ կառավարման։
  • Կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները տեխնոլոգիական ոլորտում և խորհրդի անդամների պատասխանատվության աստիճանը։
  • Ինչպե՞ս է ճիշտ ձևավորված համակարգն օգնում ներգրավել նոր ներդրումներ, ավելացնել սեփական կապիտալն ու զարգացնել կապիտալի շուկան Հայաստանում։

Ամբողջական հարցազրույցը հասանելի է How2B-ի Յութուբյան ալիքում։

Դիտե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները