Հայ հիմնադիրներով AI ստարտափ Modelence-ը մեկնարկել է Product Hunt-ում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայ հիմնադիրներ Արամ Շատախցյանի և Էդուարդ Փիլիպոսյանի ստեղծած Modelence AI ստարտափն ներկայացվել է Product Hunt-ում՝ իր նոր Modelence Mobile Builder լուծմամբ։

Modelence-ը մշակել է AI-ով աշխատող հարթակ, որը հնարավորություն է տալիս ստեղծել վեբ և բջջային հավելվածներ մեկ միասնական ենթակառուցվածքի հիման վրա։ Նոր Mobile Builder-ը թույլ է տալիս Android և iOS հավելվածները կապել նույն backend-ի և տվյալների բազայի հետ, ինչ վեբ հավելվածը՝ զգալիորեն արագացնելով ծրագրային արտադրանքի մշակման գործընթացը։

Հիմնադիրների խոսքով՝ այն գործընթացները, որոնք ավանդաբար պահանջում էին առանձին թիմեր և ամիսների աշխատանք, այժմ կարող են իրականացվել ժամերի ընթացքում՝ օգնելով ընկերություններին և ստարտափներին ավելի արագ փորձարկել և շուկա դուրս բերել նոր գաղափարներ։
Product Hunt-ը համարվում է աշխարհի առաջատար հարթակներից մեկը նոր տեխնոլոգիական պրոդուկտների ներկայացման և բացահայտման համար, և Modelence-ի այս մեկնարկը կարևոր փուլ է ընկերության միջազգային զարգացման ճանապարհին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները