Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են AI ոլորտում համագործակցության համատեղ հայտարարություն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանն ու ԱՄՆ-ն Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության համատեղ հայտարարություն։

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ փաստաթուղթը հունիսի 25-ին Վաշինգտոնում, Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։

Համատեղ հայտարարությունը նախատեսում է համագործակցության խորացում երեք հիմնական ուղղություններով.

  • ԱԲ-ի զարգացման համար բարենպաստ կարգավորող և ներդրումային միջավայրի ձևավորում,
  • արհեստական բանականության մատակարարման շղթաների ամրապնդում՝ ներառյալ կիսահաղորդիչների, կրիտիկական հանքանյութերի, էներգետիկ ենթակառուցվածքների և մասնագետների պատրաստման ոլորտները,
  • մասնավոր ներդրումների, գիտահետազոտական և զարգացման ծրագրերի, տվյալների կենտրոնների ստեղծման և բարձր հաշվողական հզորությունների հասանելիության ընդլայնում։

Նախաձեռնության նպատակն է խթանել վստահելի և նորարարության վրա հիմնված արհեստական բանականության զարգացումը, որն ուժեղացնելու է երկու երկրների տնտեսական համագործակցությունն ու տեխնոլոգիական կարողությունները։ Նշվում է նաև, որ «ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությանը միացել են նաև այլ մասնակից և դիտորդ երկրներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները