Մարտի 16-ից 22-ը կիրականացվի Global Money Week 2026 արշավը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2026 թվականի մարտի 16-ից 22-ը Հայաստանում կիրականացվի «Global Money Week» (GMW2026) միջազգային տեղեկատվական արշավը: Հայաստանն այս նախաձեռնությանը մասնակցում է 2014 թվականից, իսկ ծրագրի ազգային համակարգողը ՀՀ կենտրոնական բանկն է: Այս տարի նախատեսվում է նաև համագործակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության հետ:

«Global Money Week»-ի այս տարվա խորագիրն է «Smart Money Talks»: Արշավի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների ֆինանսական գրագիտության մակարդակը և ձևավորել պատասխանատու վերաբերմունք անձնական ֆինանսների կառավարման նկատմամբ: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են այցելություններ հանրապետության մարզային երիտասարդական կենտրոններ՝ ֆինանսական թեմաներով քննարկումներ անցկացնելու նպատակով:

Նախաձեռնությունն ուղղված է երիտասարդներին օգնելու կողմնորոշվել ամենօրյա ֆինանսական որոշումների մեջ՝ սկսած վաստակած առաջին գումարից և ծախսերի վերահսկումից մինչև ուսանողական վարկերի կառավարում, ներդրումներ և պաշտպանություն զեղծարարություններից: Բաց խոսակցությունների և հարցադրումների միջոցով արշավը միտված է նվազեցնելու ֆինանսական թեմաների հետ կապված անորոշությունն ու լարվածությունը՝ զարգացնելով անհրաժեշտ հմտություններ առողջ ֆինանսական սովորույթների ձևավորման համար:

Գրանցվել կարող եք այստեղ։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից իրականացվող այս արշավը միավորում է աշխարհի ավելի քան 170 երկրների ներկայացուցիչների:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները