Մարդուն պետք եղան հազարավոր տարիներ, որ սպիտակ ուռենու կեղևը, որը վաղուց օգտագործում էին տենդի և ցավի դեմ, դառնա մեզ ծանոթ դեղի՝ ասպիրինի հիմքը։ 20-րդ դարի կարևոր հայտնագործություններից մեկը․ Ալեքսանդր Ֆլեմինգը 1928 թվականին նկատեց, որ պենիցիլինը սպանում է բակտերիաները, բայց դա միայն 10-15 տարի անց դարձավ դեղամիջոց։ Այսօր դեղերի ստեղծումը սովորաբար տևում է մոտ 10 տարի, բայց AI-ը դա էլ է փոխում։ Ի՞նչ դեր ունի Denovo Sciences հայկական ստարտափն այս ոլորտում։
Հայկական Denovo Sciences ստարտափը փորձում է հենց այս ոլորտում առաջարկել լուծում՝ կիրառելով մեքենայական ուսուցման ալգորիթմներ դեղերի ստեղծման ամենասկզբնական՝ լաբորատոր փուլում։ Ստարտափը ստեղծում է քիմիական նոր մոլեկուլներ՝ վիրտուալ միջավայրում աշխատող մոդելների միջոցով, նվազեցնելով ձախողման հավանականությունը և խնայելով թե՛ ժամանակ, թե՛ ֆինանսական ռեսուրսներ։ How2B-ն շարունակում է ներկայացնել հայկական առաջատար ստարտափների գործունեությունը։
Դիտե՛ք նաև












