Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը փոխել է «դրականի»

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ արտարժութային պարտավորությունների վարկանիշի (IDR) կանխատեսումը փոխել է «ստաբիլ»-ից «դրականի», միաժամանակ հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում։ Գործակալության գնահատմամբ՝ որոշումը պայմանավորված է միջազգային պահուստների զգալի աճով և տնտեսության կայուն բարձր աճով, որոնք նպաստում են պետական ֆինանսների աստիճանական կայունացմանը։

Fitch-ը նշում է, որ 2025 թվականին Հայաստանի միջազգային պահուստները աճել են 38%-ով՝ հասնելով 5.5 մլրդ դոլարի, իսկ տնտեսական աճը կազմել է շուրջ 5.5%։ Աճը հիմնականում ապահովվել է շինարարության, ՏՏ և ֆինանսական ծառայությունների ոլորտների ակտիվությամբ։ Գործակալության կանխատեսմամբ՝ 2026–2027 թվականներին աճը կպահպանվի 5%-ից բարձր մակարդակում՝ մասնավորապես Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկի հաշվին։

Վարկանիշի կանխատեսման բարելավման մեջ Fitch-ը կարևորում է նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որը զգալիորեն նվազեցնում է կարճաժամկետ ռազմական սրացման ռիսկերը։ Միաժամանակ գործակալությունը մատնանշում է, որ գործընթացը դեռ ենթակա է անորոշությունների՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների և հնարավոր սահմանադրական հանրաքվեի հետ։ Նշվում է նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը և սահմանը վերաբացելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ Fitch-ը ընդգծում է, որ Հայաստանի վարկանիշի վրա դեռ ճնշում են գործադրում համեմատաբար բարձր բյուջետային դեֆիցիտը, արտաքին հաշվեկշռի խոցելիությունները և աշխարհաքաղաքական ռիսկերը։ Գործակալության գնահատմամբ՝ վարկանիշի հնարավոր բարձրացումը կախված կլինի խաղաղության գործընթացում առաջընթացից, պետական պարտքի կայունացումից և տնտեսական բարձր աճի պահպանությունից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները