AI Girls Armenia-ն հայտարարում է հայտերի ընդունում 13-19 տարեկան աղջիկների համար

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Մեկնարկել է AI Girls Armenia կրթական ծրագրի բաց հայտերի ընդունումը՝ 13-19 տարեկան աղջիկների համար, որոնք հետաքրքրված են տեխնոլոգիաներով, ստեղծարարությամբ և ապագայի մասնագիտություններով։

AI Girls-ը գլոբալ նախաձեռնություն է, որի նպատակն է օգնել աղջիկներին հասկանալ, կիրառել և առաջնորդել արհեստական բանականության (AI) ոլորտում՝ միաժամանակ ձևավորելով գլոբալ համայնք։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է FEMINNO հարթակի շրջանակում, որը երկար տարիների փորձ ունի STEM կրթության և առաջնորդության ծրագրերի իրականացման ոլորտում։

Ծրագրին մասնակցելու համար նախնական տեխնիկական գիտելիքներ կամ ծրագրավորման փորձ չի պահանջվում։ Կազմակերպիչների խոսքով՝ անհրաժեշտ են միայն հետաքրքրասիրություն, մոտիվացիա և սովորելու պատրաստակամություն։ Գրանցման հայտը պետք է լրացնել անգլերենով, սակայն անգլերենի լիարժեք իմացությունը պարտադիր չէ։

Ի՞նչ է AI Girls-ը

AI Girls-ը անվճար կրթական ուղի է, որը համադրում է․

  • առօրյա կյանքին մոտ և պարզ AI ուսուցում,
  • գործնական նախագծեր,
  • մենթորություն և շարունակական աջակցություն,
  • անվտանգ և խրախուսող աղջկական համայնք։

Ուսուցման փուլերը

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլից․

  • Spark AI – ծանոթացում AI-ի հետ և ինքնավստահության ձևավորում,
  • Ignite AI – ուսուցում փորձի, փորձարկման և համագործակցության միջոցով,
  • Launch AI – աշխատանք իրական խնդիրների վրա և ապագա ուղիների ուսումնասիրություն։

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կստանան մենթորների աջակցություն։

Ծրագրին մասնակցող աղջիկները կսովորեն․

  • աշխատել AI իրական գործիքներով՝ առանց բարդ տեսության,
  • ստեղծել փոքր նախագծեր՝ կապելով դրանք իրական գաղափարների հետ,
  • համագործակցել հասակակիցների և մենթորների հետ՝ աջակցող միջավայրում,
  • զարգացնել վստահություն, հմտություններ և ապագայի հնարավորություններ։

Ո՞վ կարող է դիմել

  • 13-19 տարեկան են,
  • ապրում են Հայաստանում,
  • բաց են նոր գիտելիքների և փորձարկումների համար։

Ծրագրին մասնակցությունը ընտրված մասնակիցների համար ամբողջությամբ անվճար է։ Ուսուցումը, մենթորությունը և նախագծային աջակցությունը լիովին ֆինանսավորվում են կազմակերպիչների կողմից։

Դիմումների վերջնաժամկետը՝ հունվարի 24-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները