Հայաստանը 37-րդն է գործարար միջավայրի «Business Ready» համաշխարհային վարկանիշում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկը հրապարակել է «Business Ready 2025» (B-READY) զեկույցը, որը փոխարինելու է եկել նախկին «Doing Business» վարկանիշին:

Նոր մեթոդաբանությամբ Հայաստանն արձանագրել է 66,7 միջին միավոր՝ զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը գնահատված 101 երկրների շարքում: Մեր հարևան Ադրբեջանը 66 միավորով զբաղեցրել է 38-րդ տեղը, իսկ Վրաստանը 75,1 միավորով հայտնվել է աշխարհի լավագույն քառյակում:

Ի տարբերություն նախկին մոտեցումների, B-READY ինդեքսն առավել համապարփակ է և գնահատում է ոչ միայն օրենսդրական դաշտը, այլև հանրային ծառայությունների մատուցման որակն ու կանոնների գործնական կիրառելիությունը։

Հայաստանն ամենաբարձր արդյունքն արձանագրել է կարգավորող դաշտի ուղղությամբ՝ ստանալով 72,91 միավոր: Հանրային ծառայությունների մակարդակը գնահատվել է 66,05, իսկ գործառնական արդյունավետությունը՝ 61,18 միավոր: Ըստ առանձին թեմաների՝ Հայաստանը բացառիկ բարձր ցուցանիշ ունի գործարարությամբ զբաղվելու մեկնարկի փուլում՝ 95,95 միավոր, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների հասանելիության ոլորտում՝ 85,04 միավոր:

Առաջատարների թվում են Սինգապուրը, Կորեայի Հանրապետությունը և Չեխիան։ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, այս տարվա վարկանիշում բացակայում են:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները