Կրիպտոյի համար «բախտավոր» ամիսը չի արդարացրել հույսերը․ 2018-ի ի վեր առաջին անգամ բիթքոինը անկում է ապրել հոկտեմբերին

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հոկտեմբերը «բախտավոր» ու շահութաբեր ամիս է համարվում կրիպտոառևտրականների համար, քանի որ բիթքոինը յոթ տարի շարունակ այդ ամսին աճել է։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերին 2018 թվակնից ի վեր շարունակվող հաջողակ շղթան կոտրվեց։

Reuters միջազգային լրատվական գործակալությունը գրում է, որ աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթը հոկտեմբերին մոտ 5% անկում է ապրել՝ վերջին շաբաթների շուկայական անորոշության և ներդրողների ռիսկային վարքի նվազման ֆոնին։

«Հոկտեմբերին կրիպտոարժույթները հետևում էին ոսկու և բաժնետոմսերի շուկային, որոնք մոտ էին պատմական առավելագույններին։ Սակայն երբ առաջին անգամ այս տարի անորոշությունը շուկա մտավ, ներդրողները զանգվածաբար չվերադարձան բիթքոինին», Reuters-ին ասել է Ադամ ՄաքՔարթին՝ Kaiko թվային շուկայի վերլուծական ընկերության ավագ հետազոտողը։

Անկումը կապվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ, երբ, նա հայտարարեց, որ ինական ներմուծման վրա կսահմանվի 100% տուրք և կներդրվեն արտահանման սահմանափակումներ կարևոր ծրագրային ապահովման համար, հոկտեմբերին արձանագրվեց կրիպտոշուկայի պատմության ամենամեծ լիկվիդացիան։ Բիթքոինի գինը հոկտեմբերի 10-11-ին ընկել է մինչև 104,782.88 դոլար, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ այն նոր ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 126,000 դոլարը։

Բայց, ընդհանուր առմամբ, այս տարի կրիպտոարժույթները բում են ապրել այն բանից հետո, երբ Թրամփը բացահայտ աջակցել է թվային ակտիվներին, ինչի հետևանքով դադարեցվել են մի շարք դատական գործեր խոշոր կրիպտոհարթակների դեմ, իսկ ֆինանսական կարգավորողները սկսել են մշակել նոր՝ թվային ակտիվներին հարմարեցված կանոններ։ Ու չնայած հոկտեմբերի անկմանը՝ բիթքոինը տարվա սկզբից դեռևս աճել է ավելի քան 16%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները