Ֆիզմաթ դպրոցի աշակերտները Աստղագիտության միջազգային օլիմպիադայում նվաճել են 3 ոսկի և 2 արծաթ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 20-27-ը Սոչիում կայացած Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն արդյունքներ են գրանցել՝ տուն վերադառնալով երեք ոսկե և երկու արծաթե մեդալներով։ Թիմային հաշվարկով մեր երկիրը երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին։

Հայաստանը ներկայացրել են Գոռ Հասրաթյանը (2025 թ․ շրջանավարտ, ԵՊՀ ուսանող, ոսկի), Նատալի Մարգարյանը (12-րդ դասարան, ոսկի), Ռուզաննա Շիրոյանը (12-րդ դասարան, ոսկի), Բագրատ Բագրատյանը (12-րդ դասարան, արծաթ) և Անահիտ Գալստյանը (12-րդ դասարան, արծաթ)։

Թիմը ղեկավարել է Արտավազդ Հարությունյանը, իսկ մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները