Սփյուռքահայ նորարարները Հայաստանում․ մեկնարկել է «ՆերՈւժ 6.0» ծրագիրը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 22-ին Ծաղկաձորում մեկնարկեց սփյուռքի տեխնոլոգիական «ՆերՈւժ 6.0» ծրագրի վեցօրյա ամփոփիչ փուլը։ Միջոցառումը համախմբում է սփյուռքահայ նորարարներին ու ստարտափներին, ովքեր Հայաստան են եկել ներկայացնելու իրենց գաղափարները, ծանոթանալու տեղական տեխնոլոգիական էկոհամակարգին և ստեղծելու նոր համագործակցություններ։

Այս տարի մասնակցության հետաքրքրությունն աճել է․ ստացվել է 68 հայտ՝ 18 երկրից, իսկ ընտրվել է 32 ստարտափ։ Մասնակիցներին սպասում են ինտենսիվ դասընթացներ, վարպետության դասեր, անհատական մենթորություն, ելույթների նախապատրաստում, ինչպես նաև մշակութային այցելություններ ու ցանցային կապերի ձևավորման հնարավորություններ։

Ծրագիրը նախաձեռնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարությունը՝ միջազգային հեղինակավոր Plug and Play աքսելերատորի աջակցությամբ, որն արդեն երկրորդ տարին է իր փորձառու մենթորներով նպաստում է ծրագրի որակին։

«Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների և նորարարների համար գալ Հայաստան, ծանոթանալ մեր տեխնոլոգիական էկոհամակարգին, մասնակցել ինտենսիվ ուսումնական և փորձագիտական գործընթացների ու ներկայացնել սեփական գաղափարները: Այս տարի մասնակցության ցուցանիշները բավականին բարձր են թե՛ դիմումների քանակով, թե՛ երկրների և թիմերի բազմազանությամբ» — բացման արարողության իր խոսքում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«ՆերՈւժ»-ի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և սփյուռքի տեխնոլոգիական համայնքների կապերը, խթանել նորարարական և տնտեսական զարգացումը, խրախուսել մասնագիտական հայրենադարձությունը և բարձրացնել Հայաստանի դիրքը գլոբալ նորարարական քարտեզի վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները