Ինեկոբանկը կրկին քո կողքին է՝ այս անգամ՝ ավելի մեծածավալ կրթական ծրագրերով

Վերջին լուրերը
Ինեկոբանկը կրկին քո կողքին է՝ այս անգամ՝ ավելի մեծածավալ կրթական ծրագրերով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինեկոբանկը հերթական անգամ հանդես է գալիս սոցիալական պատասխանատվության վառ նախաձեռնությամբ՝ ընդլայնելով կրթական ծրագրերն ու ընդգրկելով ոչ միայն ուսանողներին, այլև գործող մասնագետներին։ 2023 թվականին մեկնարկած «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունն այս տարի նոր շունչ ու մասշտաբ է ստանում, ներառելով մի շարք հայկական բուհերի։ Հունիսի 4-ին տեղի ունեցավ իրականացվող կրթական ծրագրերի ընդլայնման մասին միջոցառումը։ Նոր ծրագրի՝ «Ինեկո Կամպուս»-ի շրջանակում բանկը նախատեսում է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում կրթական աջակցության համար։

Ծրագիրը ներառում է 150 ուսանողի կրթաթոշակ, 15 ուսանողի մեկ ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում, 20 ուսանողի՝ արտերկրում կարճաժամկետ ծրագրերի մասնակցության հնարավորություն և 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում։ Ինեկոբանկի կրթական նախաձեռնությունը հենվում է այն գաղափարի վրա, որ կրթված հասարակությունն է երկրի զարգացման շարժիչ ուժը։ Ուսնաողների համար ծրագրին մասնակցելու միակ կարևոր նախապայմանը արտերկրում ուսում ստանալուց հետո պարտադիր հայրենիք վերադառնալն ու գիտելիքներն այստեղ կիրառելն է, քանի որ սա ոչ միայն ծրագիր է, այլև՝ ապագայի նկատմամբ ներդրում։

2023 և 2024 թվականներին Ինեկոբանկի Կրթության աջակցության ծրագրին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ չորս բուհերից, որոնցից տասներեքը ստացել են ուսման վարձի փոխհատուցում, 7-ը մասնակցել են միջազգային դասընթացների և պրակտիկաների Ֆրանսիայում, Չեխիայում և Նիդերլանդներում՝ ամբողջական ֆինանսավորմամբ, իսկ 12 ուսանող արդեն միացել է Ինեկոբանկի թիմին՝ ստանալով կարիերայի մեկնարկի հնարավորություն։

Կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումը սկսելու է հունիսից։ Ծրագրի դիմում հայտերն ու ամբողջական տեղեկատվությունը հասանելի են լինելու Ինեկոբանկի սոցիալական էջերում և պաշտոնական վեբ կայքում, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները