Ի՞նչ հավելյալ հնարավորություններ է տալիս Սան Ֆրանցիսկոյում գտնվելը ստարտափների հիմնադիրների համար․ Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը որոշ ժամանակով տեղափոխվել է այնտեղ` պարզելու դա, և պատմում է առաջին արդյունքների մասին BigStory Podcast-ի վերջին էպիզոդում։
Էպիզոդի մյուս թեման Podcastle-ի առաջընթացն ու մարտահրավերներն են արհեստական բանականության աճի ժամանակաշրջանում։ Հիմնադիր Արտո Երիցյանը պատմում է իրենց փորձառությունը և ներկայացնում նաև իրենց թողարկած նոր Text to Speech մոդելը, որը շուկայում առանձնանում է իր բազմազանությամբ և ցածր գնով։
Վերջում, Արտո Մինասյանը պատմում է նոր Grok 3-ի մասին, որը չունի էթիկական սահմանափակումներ, և նույնիսկ պնդում է, որ «հայերն են ղեկավարում աշխարհը»։
Մանրամասները՝ էպիզոդում․
Նախորդ էպիզոդները՝