Հաստատվեց ԲՏԱ ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Վերջին լուրերը
Հաստատվեց ԲՏԱ ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում առաջին անգամ բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններ միաժամանակ կարող են օգտվել ԲՏ ոլորտի պետական աջակցություններից և հարկային արտոնություններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշել է, որ նախագիծը կարևոր է, քանի որ այսպիսով ոլորտի զարգացումը կստանա նոր թափ՝ խթանելով տեղական արտադրությունը, նորարարական լուծումները և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները։ Ինպես նաև տասնյակ տեխնոլոգիական ուղղություններ առաջին անգամ կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրերից՝ բարձրացնելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնաբավությունն ու գլոբալ մրցունակությունը։

Շահառու ոլորտներն են՝

  • Տեխնոլոգիական արտադրություն – Էլեկտրոնային բաղադրամասեր, համակարգիչներ, կապի սարքավորանքներ, օպտիկական գործիքներ, թռչող սարքեր և այլ տեխնոլոգիական լուծումներ։
  • Ծրագրային ապահովում և ՏՏ ծառայություններ – Ծրագրային ապահովման մշակում, ինտեգրալային սխեմաների նախագծում, վեբ-պորտալներ, տվյալների մշակում և այլն:
  • Գիտահետազոտական մշակումներ – Բնական, տեխնիկական, հասարակական ու հումանիտար գիտությունների, կենսատեխնոլոգիաների բնագավառում։

Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որը միավորում է ավելի քան 200 հայկական բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, օրեր առաջ հանդես եկավ հայտարարւոթյամբ՝ անհամաձայնություն հայտնելով ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից ընդունված ոլորտին վերաբերող կարգավորումներին։

Միության կարծիքով՝ Կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի խիստ սահմանափակ գործունեության տեսակ(ներ)ի այս չափանիշը հաշվի չի առնում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի բազմազանությունը, որտեղ նորարարությունը հաճախ զարգանում է տարբեր ոլորտների համադրմամբ, և նման սահմանափակումները կարող են խոչընդոտել ստարտափների և բազմաբնույթ տեխնոլոգիական բիզնեսների աճն ու ընդլայնումը։

Կարդացեք նաև՝

ԱՏՁՄ-ն դեմ է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նոր ընդունած կարգավորմանը

ԲՏԱ աջակցության նոր օրենքը. Ի՞նչ խնդիր է այն լուծում ոլորտի ընկերությունների համար

ԲՏԱ նոր օրենքը․ Ի՞նչ արտոնություններ են ստանում ՏՏ ընկերությունները. Ֆինանսական բանականություն #2

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները