Հայաստանը՝ տեխնոլոգիական հաբ դառնալու ճանապարհին․ մեկնարկեց Plug and Play աքսելերացիոն ծրագրը

Վերջին լուրերը
Հայաստանը՝ տեխնոլոգիական հաբ դառնալու ճանապարհին․ մեկնարկեց Plug and Play աքսելերացիոն ծրագրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Plug and Play աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարավեցին 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած հայկական 20 հաջողակ ստարտափների անունները։

Plug and Play-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է, ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպոռացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ միջազգային աքսելերոատոր բերելու նպատակով, հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ, որի հաղթողն է դարձել «Plug and Play» աքսելերատորը։ Այն ծրագրին դիմած, Հայաստանում գործունեություն ծավալող, տեխնոլոգիական ոլորտի սկսնակ 119 ստարտափներից ընտրված 20 ստարտափներին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Plug and Play-ը՝ ներկայանալով բազմաթիվ երկրներում, աջակցում է ստարտափներին, օգնում ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնել տարբեր ոլորտներում: Ընկերության ներկայացուցիչ Սաշա Կարիմպուրի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում այն կետն էր, որտեղ միջազգային աքսելերոատորը դեռ չէր ներկայացել, իսկ այն հետաքրքրված է տարածաշրջաններով, որտեղ կա մեծ պոտենցիալ՝ գտնելու լավագույն ձեռնարկատերերին և ստարտափներին։

Մանրամասն դիտեք մեր պատրաստած ռեպորտաժում՝ ստորև

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները