Բանկային համակարգում աճը շարունակվում է․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին կիսամյակում

Վերջին լուրերը

ՀՀ բանկային համակարգը 2024-ի առաջին կիսամյակում գրանցել է 172 մլրդ ՀՀ դրամի շահույթ, տեղեկանում ենք հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքները գերազանցել է 21,2%-ով։

Բանկային համակարգում աճը շարունակվում է․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին կիսամյակում

Շուկայի բացարձակ առաջատարը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացրել է իր զուտ շահույթը ավելի քան 31%-ով՝ հասցնելով այն 50 մլրդ ՀՀ դրամի` նախկին 38,2 մլրդ-ի փոխարեն։ Ընկերության կողմից գրանցած  շահույթը ընդհանուր համակարգի շահույթի 29%-ն է կազմել։ Հաջորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 27,3 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 26% աճով։

Բանկային համակարգում աճը շարունակվում է․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. առաջին կիսամյակում

Զուտ շահույթի գծով առաջատար երկու ընկերությունների՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրանցած շահույթը կազմում է ընդհանուր համակարգի կողմից գրանցված շահույթի 45%-ը։

Ընդհանուր առմամբ ՀՀ 14 բանկերում գրանցվել է զուտ շահույթի աճ, իսկ 4-ում՝ զուտ շահույթի անկում։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները