Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ

Վերջին լուրերը
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել, գրում է civilnet.am-ը

Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։

Ինչպես նշում է աղբյուրը՝ արբիտրաժում հաղթանակը կարող է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի կառավարության համար։

Ըստ Walnort Finance Limited-ի հաղորդագրության՝ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: «Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Walnort Finance Limited-ին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները